-
Թուրքիան մինչ այժմ չի կատարել ԵՄ 72 պահանջներից 7-ը. եվրահանձնակատար
Հունիս 15, 2016 13:53Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներքին գործերով, ներգաղթի ու քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիոս Ավրամոպուլոսը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան մինչ այժմ չի կատարել ԵՄ 72 պահանջներից 7-ը, որոնք Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու նախապայման են:
-
Brexit-ը Մեծ Բրիտանիային կարժենա ավելի քան 42 մլրդ դոլար
Հունիս 15, 2016 12:08ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) օգտին քվեարկությունը կարժենա 42,4 մլրդ դոլար, կառավարությունը ստիպված կլինի ավելացնել հարկերը և կրճատել սոցիալակն ծրագրերի ֆինանսավորումը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը:
-
Երեւանում կայացել է վիզաների դյուրացման հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի երրորդ նիստը
Հունիս 14, 2016 18:14Հունիսի 14-ին Երեւանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի երրորդ նիստը:
-
Մոգերինին հաստատել է Թուրքիայում ԵՄ դեսպանի պաշտոնանկությունը
Հունիս 14, 2016 13:07Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի մամլո ծառայությունն այսօր հաստատել է այն տեղեկատվությունը, որ Թուրքիայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հանս Յորգ Հաբերը հեռանում է զբաղեցրած պաշտոնից:
-
ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Ադրբեջան
Հունիս 14, 2016 11:36ԵԽԽՎ Մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննակը եւ Սեզար Ֆլորին Պրեդան հունիսի 15-17–ը կայցելեն Ադրբեջան։ Այս մասին, «Արցախպրես»-ի հաղորդմամբ, հայտնում է haqqin.az–ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ մամուլի ծառայությանը։
-
Մեծ առճակատում՝ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև
Հունիս 12, 2016 09:232016 թվականի հունիսի 23-ին նախատեսված հանրաքվեի թվականը մոտենալով Բրիտանիայի՝ ԵՄ-ում մնալ-չմնալու հարցը առավել զգայնություն է դարձել և ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցներն ու ընդդիմադիրներն ընդլայնել են ժողովրդին հօգուտ իրենց նախընտրած տարբերակին ձայն տալու հարցում խրախուսելուն ուղղված իրենց ջանքերը:
-
Եվրոպացի քաղաքական գործիչները բաց նամակով կոչ են արել չեղարկել ՌԴ-ի նկատմամբ գործող պատժամիջոցները
Հունիս 12, 2016 06:57Ֆրանսիացի քաղաքական գործիչ և Եվրախորհրդարանի պատգամավոր Ռաշիդա Դատիի անունից բաց նամակ է ուղարկվել Russia Today-ի խմբագրություն, որը ստորագրել են 12 եվրոպացի քաղաքական գործիչ:
-
Եվրախորհրդարանի նախագահը քննադատել է Էրդողանին
Հունիս 09, 2016 13:57Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքները: Այս մասին ասված է Էրդողանին հասցեագրված նամակում, գրում է Spiegel-ը:
-
Անգելա Մերկելը կողմ է Ռուսաստանի հետ միասնական տնտեսական գոտու ստեղծմանը
Հունիս 05, 2016 04:41Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ միասնական տնտեսական գոտու ստեղծմանը: Այս մասին նա ասել է Մակլենբերգ Առաջավոր Պոմերանիա դաշնային հողի ՔԴՄ/ՔՍՄ միության համագումարի ժամանակ, փոխանցում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
-
Փախստականների հարցով Թուրքիա-ԵՄ համաձայնագիրը անօրինական է. Amnesty International
Հունիս 04, 2016 11:53ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված հետընդունման մասին համաձայնագիրն «անօրինական և անխիղճ է», և դրա իրագործումը պետք է անհապաղ դադարեցվի: Այս մասին նշել են Amnesty International ոչ կառավարական կազմակերպության փորձագետները ուրբաթ օրն իրենց տարածած հետազոտության մեջ: