Brexit-ը Մեծ Բրիտանիային կարժենա ավելի քան 42 մլրդ դոլար
https://parstoday.ir/hy/news/world-i21871-brexit_ը_Մեծ_Բրիտանիային_կարժենա_ավելի_քան_42_մլրդ_դոլար
ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) օգտին քվեարկությունը կարժենա 42,4 մլրդ դոլար, կառավարությունը ստիպված կլինի ավելացնել հարկերը և կրճատել սոցիալակն ծրագրերի ֆինանսավորումը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2016 12:08 Asia/Tehran
  • Brexit-ը Մեծ Բրիտանիային կարժենա ավելի քան 42 մլրդ դոլար

ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) օգտին քվեարկությունը կարժենա 42,4 մլրդ դոլար, կառավարությունը ստիպված կլինի ավելացնել հարկերը և կրճատել սոցիալակն ծրագրերի ֆինանսավորումը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը:

Brexit-ի որոշման դեպքում եկամտահարկի բազային դրույքաչափը կբարձրանա 2%-ով (կկազմի մինչև 22% ), ժառանգության հարկը՝ 5%-ով՝ հասնելով մինչև 45%-ի: Բենզինի և ալկոհոլի ակցիզային հարկրերը ևս կբարձրանան 5%-ով:

ԵՄ կազմից դուրս գալու դեպքում կկրճատվեն առողջապահության, պաշտպանության, կրթության, ոստիկանության և տրանսպորտի ոլորտներում պետական ծախսերը:

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեն կանցկացվի հունիսի 23-ին:

http://armedia.am/

15/6/2016