Թուրքիան մինչ այժմ չի կատարել ԵՄ 72 պահանջներից 7-ը. եվրահանձնակատար
https://parstoday.ir/hy/news/world-i21919-Թուրքիան_մինչ_այժմ_չի_կատարել_ԵՄ_72_պահանջներից_7_ը._եվրահանձնակատար
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներքին գործերով, ներգաղթի ու քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիոս Ավրամոպուլոսը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան մինչ այժմ չի կատարել ԵՄ 72 պահանջներից 7-ը, որոնք Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու նախապայման են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2016 13:53 Asia/Tehran
  • Թուրքիան մինչ այժմ չի կատարել ԵՄ 72 պահանջներից 7-ը. եվրահանձնակատար

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներքին գործերով, ներգաղթի ու քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիոս Ավրամոպուլոսը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան մինչ այժմ չի կատարել ԵՄ 72 պահանջներից 7-ը, որոնք Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու նախապայման են:

«Կատարվել է 72 պահանջներից 65-ը: Թուրքիան պետք է կատարի մնացած պայմաններն ու ընդունի համապատասխան օրենսդրական որոշումներ: Եվրահանձնաժողովը շփման մեջ է թուրքական իշխանությունների հետ: Մենք լավ ըմբռնում ունենք ընդհանուր խնդիրների հարցում, ինչի համար էլ առաջ ենք գնում»,- ասել է նա:

1in.am

15/6/2016