-
Բաքուն նոր պահանջ է դրել՝ Կարմիր խաչի հումանիտար բեռնափոխադրումներն իրականացնել Ադրբեջանի տարածքով
Հուլիս 01, 2023 14:42Ավելի քան 200 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակեց դեպի Արցախ բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ։
-
Միջազգային հանրությունը պետք է հետևի Ադրբեջանի գործողություններին՝ կանխելու նախապատրաստվող հերթական սադրանքը. Մարուքյան
Հուլիս 01, 2023 14:05Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին, միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքն ու Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը:
-
Փորձագետ․ Եթե ԼՂ հայ բնակչության արտահոսք լինի, դա կչեղարկի ՀՀ և Ադրբեջանի միջև ձեռք բերված ցանկացած համաձայնություն
Հուլիս 01, 2023 13:09Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոյերսը և Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանն անդրադարձել են ԱՄՆ-ի միջնորդությամբ Բաքվի ու Երևանի միջև վերջին բանակցություններին, ուր կողմերը գրանցեցին որոշակի առաջընթաց՝ արձանագրելով, սակայն, «որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք»:
-
Բաքուն ցանկանում է քննարկել միայն ինտեգրացիան, այլ թեմա չի քննարկում․ Արայիկ Հարությունյան
Հունիս 30, 2023 14:22Հունիսի 29-ին հրավիրվել է Արցախի Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Օրակարգի առաջին հարցն Արցախի նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումն էր:
-
Արցախին պետք է աջակցել, ոչ թե՝ օգտագործել որպես վահան. Վահե Հովհաննիսյան
Հունիս 30, 2023 08:46Արցախին պետք է աջակցել, ոչ թե՝ օգտագործել որպես վահան։ Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը
-
Հայաստանի կողմից Ղարաբաղը որպես «Ադրբեջանի անբաժան մաս» ճանաչելու ֆոնին Մակրոնի հայտարարությունները «խոչընդոտում են» խաղաղության հաստատմանը. Ադրբեջանի ԱԳՆ
Հունիս 29, 2023 14:27Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը, և որոնք արտացոլում են «միակողմանի աջակցություն» Հայաստանին, «անընդունելի են»:
-
Վարդանյան. Աշխարհին պետք է ասել՝ համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում
Հունիս 29, 2023 14:08«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը նշել է, որ աշխարհին պետք է ասել՝ «մենք համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»:
-
Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը. «Amnesty International»
Հունիս 29, 2023 08:02«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը` հորդորելով Ադրբեջանի իշխանություններին վերացնել «Լեռնային Ղարաբաղի շրջափակումը» և վերջ տալ «ծավալվող հումանիտար ճգնաժամին»։
-
Մոսկվան անհանգստացած է Ղարաբաղում զինված միջադեպերով ու կոչ է անում Բաքվին ու Երևանին վիճելի հարցերը լուծել քաղաքական միջոցներով․ Զախարովա
Հունիս 28, 2023 15:16Մոսկվան անհանգստացած է Ղարաբաղում զինված միջադեպերով ու կոչ է անում Բաքվին ու Երևանին վիճելի հարցերը լուծել քաղաքական ու դիվանագիտական միջոցներով։
-
Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու․ Արթուր Թովմասյան
Հունիս 28, 2023 15:07Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։