«Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրանակացնել «Վրեժ–3» գործողությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i202346-Ադրբեջանը_պատրաստվում_է_Ղարաբաղում_իրանակացնել_Վրեժ_3_գործողությունը_Տաթևիկ_Հայրապետյան
«Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրանակացնել «Վրեժ–3» գործողությունը», սրա մասին ասվում է ադրբեջանական պետական «Az Tv» հեռուստաընկերության թողարկման ժամանակ: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հուլիս 02, 2023 14:22 Asia/Tehran
  • «Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրանակացնել «Վրեժ–3» գործողությունը»․ Տաթևիկ Հայրապետյան

«Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրանակացնել «Վրեժ–3» գործողությունը», սրա մասին ասվում է ադրբեջանական պետական «Az Tv» հեռուստաընկերության թողարկման ժամանակ: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Հաղորդման ժամանակ մեջբերումներ են արվում Ալիևի ռազմատենչ ելույթներից, նշվում է, թե իբրև խաղաղապահները զինում են Արցախին, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն խախտում են եռակողմ հայտարարության կետերը և Ադրբեջանը դեռ չի հասել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը ու պետք է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Սա Ադրբեջանի ղեկավարության կողմից հնարավոր հարձակման գնալու ակնհայտ անոնս է, սա պետք է անհապաղ ներկայացնել միջազգային գործընկերներին:

Ցավոք, «Խաղաղության պայմանագրի» մասին քննարկումները որևէ աղերս չունեն մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների հետ: Մեր ղեկավարությունը չի ուզում հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ Արցախի ճակատագիրը վտանգելով ու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, իրենք վտանգել են հենց Սյունիքը ու հայոց պետականությունն առհասարակ...

Պետք է ինտենսիվ աշխատանք տանել այս վտանգավոր սցենարը կանխելու ուղղությամբ ու դա անել՝ աշխատելով բոլոր գործընկերների հետ»:

24news.am