Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը. «Amnesty International»
https://parstoday.ir/hy/news/armenia-i202176-Ադրբեջանի_իշխանությունները_պետք_է_վերացնեն_Լեռնային_Ղարաբաղի_շրջափակումը._amnesty_international
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը` հորդորելով Ադրբեջանի իշխանություններին վերացնել «Լեռնային Ղարաբաղի շրջափակումը» և վերջ տալ «ծավալվող հումանիտար ճգնաժամին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2023 08:02 Asia/Tehran
  • Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը. «Amnesty International»

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը` հորդորելով Ադրբեջանի իշխանություններին վերացնել «Լեռնային Ղարաբաղի շրջափակումը» և վերջ տալ «ծավալվող հումանիտար ճգնաժամին»։

 «Amnesty International»-ը հայտարարում է. «Հունիսի 15-ին Ադրբեջանը դադարեցրել է ամեն տեսակի փոխադրումները Լաչինի միջանցքով` միակ ճանապարհը, որը կապում է [Ադրբեջանի] անջատված շրջանը` Լեռնային Ղարաբաղը, Հայաստանին։

Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերից։ Նշված ժամանակից ի վեր Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի մարդասիրական օգնությանը: Ներկայում ադրբեջանական զինուժը արգելափակել է մուտքը, հումանիտար ճգնաժամը խորանում է։ Հունիսի 26-ին Կարմիր խաչին թույլատրվեց վերսկսել ծանր հիվանդների տարհանումը։

Այնուամենայնիվ, հիվանդանոցները դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս ունեն։ Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ տան ծավալվող հումանիտար ճգնաժամին»։

news.am