Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է. Ռուբեն Վարդանյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i202360-Արցախի_այսօրվա_վիճակը_մեկ_պատասխանատու_ունի_դա_անհաջող_բանակցողն_է._Ռուբեն_Վարդանյան
Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2023 15:20 Asia/Tehran
  • Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է. Ռուբեն Վարդանյան

Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է։

Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը․

«Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո'չ երկիրը կառավարելու, ո'չ էլ  միջազգային դիվանագիտության ասպարեզում ոչ մի փորձ չունի:

Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի միանձնյա որոշել է հանձնել Արցախը։

Մեր հիմնարար արժեքների և հայկական ինքնության ոչնչացումն իրականացվում է ագրեսորի նկատմամբ  հաշտվողական և զիջումների քաղաքականության, լուռ համաձայնողականության միջոցով։

Վախկոտության ու թուլակամության դրսևորումը վստահաբար հրահրելու է նոր ագրեսիա Ադրբեջանի կողմից»,-գրել է Վարդանյանը։

tert.am