-
Ասիական ու եվրոպական երկրների ղեկավարներն ընդգծեցին ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը
Հոկտեմբեր 19, 2018 22:41Ասիական երկրների ու ԵՄ-ի ղեկավարները, Փարիզում գումարված նիստում պաշտպանելով ՀԳՀԾ-ն, ընդգծեցին միջազգային այս համաձայնությանը հավատարիմ մնալու անհրաժեշտությունը:
-
Ավստրալիայի անվտանգության կառույցը զգուշացրել է ՀԳՀԾ-ի նկատմամբ Կանբերրայի դիրքորոշման փոխվելու կապակցությամբ
Հոկտեմբեր 19, 2018 07:51Ավստրալիայի անվտանգության կազմակերպությունը զգուշացրել է ՀԳՀԾ-ի նկատմամբ Կանբերրայի դիրքորոշման փոխվելու և Ավստրալիայի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրելու կապակցությամբ:
-
ԱՄՆ-ն փորձում է ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում հիասթափեցնել Եվրոպային
Հոկտեմբեր 18, 2018 15:55ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես բացասական է արտահայտվել 2015 թվականի հուլիսին Իրանի և «5+1» խմբի միջև կնքված միջուկային համաձայնագրի՝ համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դեմ և այն համարել է ամենավատ համաձայնագիրը:
-
ԱՄՆ-ն դեմ է ՀԳՀԾ-ն պահպանելու ԵՄ-ի քաղաքականությանը
Հոկտեմբեր 18, 2018 03:36ԵՄ-ում ԱՄՆ դեսպանն ասել է. «Վաշինգտոնը դեմ է Իրանի հետ միջուկային համաձայնությունը պահպանելու Եվրոպայի կողմնորոշմանը»:
-
Իրանի մասին Պոմպեոյի հայտարարությունները և Միջին Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը
Հոկտեմբեր 16, 2018 13:252001 թվականի 11-սեպտեմբերյան դեպքերից հետո, ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ներխուժեց Աֆղանստան և Իրաք: Այս հարձակումները տարածաշրջանի երկրներում Վաշինգտոնի ռազմական ներկայության ընդլայնման ենթահող պատրաստեցին: Ի դեպ, Սիրիայում ներքին պատերազմ ծագելուց և Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գործունեության ծավալվելուց հետո, ԱՄՆ-ն, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, ամրապնդեց Իրաքում իր ռազմական ներկայությունը և այս պահին ռազմական անօրինական ներկայություն ունի Սիրիայի հյուսիսում:
-
Մակրոնի նախազգուշացումը՝ ՀԳՀԾ-ից դուրս գալու հետևանքների մասին
Հոկտեմբեր 13, 2018 07:35ֆրանս-24 լրատվական ցանցին տված հարցազրույցում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է ՀԳՀԾ-ից դուրս գալու հետևանքների մասին:
-
Եվրամիությունը վերահստատել է իր հավատարմությունը ՀԳՀԾ-ին
Հոկտեմբեր 13, 2018 07:03Եվրամիության ֆինանսական կայունացման հանձնաժողովի նախագահը, քննադատելով Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու քայլը, ընդգծել է, որ ԵՄ-ն դեռևս հավատարիմ է ՀԳՀԾ-ին:
-
Իրանի դեմ ԱՄՆ-ի գործադրած ճնշումներն անօգուտ են լինելու
Հոկտեմբեր 10, 2018 08:41Թեհրանում Բրիտանիայի նախկին դեսպանը անգործունյա է համարել Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը: Նա ասել է. «Վաշինգտոնի պատժամիջոցների վերադարձը մեծ ազդեցություն չի գործելու Իրանի տնտեսության վրա»:
-
Զարիֆ. Իրանի ժողովրդի դեմ ուղղված ԱՄՆ-ի պատժամիջոցները կտապալվեն
Հոկտեմբեր 07, 2018 08:28Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ կիրառած անարդար պատժամիջոցներին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանի ժողովուրդը բազմիցս պարտության է մատնել ամերիկացիներին, և այս անգամ ժողովրդի համերաշխության և դիմադրության հետևանքով Միացյալ Նահանգները չի հաջողի իր պլաններում:
-
ՌԴ-ն ու Հնդկաստանը կարևորում են ՀԳՀԾ-ի ամբողջական գործադրման անհրժեշտությունը
Հոկտեմբեր 06, 2018 15:32Որպես ԲՐԻՔՍ խմբի երկու անդամներ, ՌԴ-ն ու Հնդկաստանը, որ արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի տիրապետությունից դուրս գալուց համար կոչ են անում ստեղծել նոր միջազգաին կառույց, իրենց աջակցությունն են հայտնել ՀԳՀԾ-ի նկատմամբ: Այդ կապակցությամբ հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մուդին հանդես են եկել ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման կոչով: