Զարիֆ. Իրանի ժողովրդի դեմ ուղղված ԱՄՆ-ի պատժամիջոցները կտապալվեն
Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ կիրառած անարդար պատժամիջոցներին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանի ժողովուրդը բազմիցս պարտության է մատնել ամերիկացիներին, և այս անգամ ժողովրդի համերաշխության և դիմադրության հետևանքով Միացյալ Նահանգները չի հաջողի իր պլաններում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համձայն, Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քայլին, Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է. «ՀԳՀԾ-ի պատճառով ԱՄՆ-ը մեկուսացել է աշխարհում: Իրանի արդարացիությունն ապացոևցվել է, իսկ Սիոնիստական հանցավոր ռեժիմը խայտառակվել է»:
Զարիֆը նշել է, որ Միացյալ Նահանգների նախագահը, օգտագործելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր նախագահությունը, չկարողացավ խորհուրդը դարձնել Իրանի վրա ճնշում գործադրելու գործիք: Նա հավելել է.«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը վերածվեց Միացյալ Նահանգների միակողմանիության դատավարության»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թումբը սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հանդես եկավ հայտարարությամբ, որում պնդեց, որ ԱՄՆ-ն, ծանր պատժամիջոցներ սահմանելով Իրանի դեմ, փորձում է փոխել Թեհրանի վարքագիծը և կանխել Իրանին միջուկային զենքի հասանելիության հնարավորությունը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական անդամների մեծամասնությունը քննադատել է Վաշինգտոնի կառավարության կողմից միջուկային գործարքից դուրս գալու քայլը: