-
Մեկնաբանություն- Բաքվի և Երևանի միջև ընդհանուր համաձայնություն է կայացել երկաթուղային ցանցերը միացնելու համար
Հունիս 05, 2023 13:30Մոսկվայում սեղմ բանակցություններից հետո Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները ընդհանուր համաձայնության են եկել երկաթուղային ընդհանուր գծերի միացման վերաբերյալ։
-
ԱԽ քարտուղար. հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր
Հունիս 05, 2023 13:08Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը:
-
«Մենք իրավունք չունենք որոշել ԼՂ կարգավիճակը». Արարատ Միրզոյան
Հունիս 05, 2023 13:03«Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագան բանակցելու և, ըստ այդմ, մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը։ Այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացնում և չենք էլ փորձում այդպիսի բան անել»,- այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
-
Փաշինյանի՝ Անկարայում արված լուսանկարների հարպարակումը զայրացրել է հայ օգտատերերին
Հունիս 05, 2023 04:47Համացանցում հրապարակվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թուրքիա մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու լուսանկարները, որոնք զայրացրել են հայ օգտատերերին:
-
Պատմաբան. Զորքերի հայելային հետքաշման դեպքում ՀՀ 70 գյուղ կմնա անպաշտպան
Հունիս 04, 2023 14:46Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը հայտարարել է, որ զորքերի հայելային հետքաշման թեզը բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից և խիստ վտանգավոր հետևանքներ է ունենալու մեզ համար։
-
Փաշինյանն ու Ալիևը շփվել են կուլուարներում
Հունիս 04, 2023 06:07Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում՝ Էրդողանի երդմնակալության արարողության շրջանակում։
-
Երասխում մետալուրգիական գործարան է կառուցվում «զրոյից». Քերոբյան
Հունիս 03, 2023 15:10Երասխում կառուցվում է մետալուրգիական խոշոր գործարան։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
-
Տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը. շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին
Հունիս 03, 2023 12:14Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի շրջանակում հունիսի 2-ին տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա են գտնվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, միջազգային կառույցների և այլ պետական մարմինների ներկայացուցիչներ:
-
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
Հունիս 02, 2023 13:46ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
-
Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ «ուկրաինական հակամարտությունում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ» հայտարարությունը
Հունիս 02, 2023 11:52ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում, մոտեցումների նրբությունները ընդունված են։