Երասխում մետալուրգիական գործարան է կառուցվում «զրոյից». Քերոբյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i200728-Երասխում_մետալուրգիական_գործարան_է_կառուցվում_զրոյից_._Քերոբյան
Երասխում կառուցվում է մետալուրգիական խոշոր գործարան։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2023 15:10 Asia/Tehran
  • Երասխում մետալուրգիական գործարան է կառուցվում «զրոյից». Քերոբյան

Երասխում կառուցվում է մետալուրգիական խոշոր գործարան։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Զրոյից»,– գրել է Քերոբյանը։

Նրա խոսքով` արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16,500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180 000 տոննա արտադրանք։

Այս պահին, ըստ նախարարի, աշխատում է 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000–ը։

Հիշեցնենք` 2022 թ. տարեվերջին հայտնի դարձավ, որ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն նախատեսում է Արարատի մարզի Երասխ գյուղում կազմակերպել սև մետաղի ջարդոնի վերամշակում։ Ընկերությունը մտադրվել է ստանալ ամրաններ (արմատուրա) և աղացների համար գնդեր։ Ըստ «Հետքի»` ընկերության բաժնեմասում 50 տոկոս մասնակցություն ունի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը` Նոնո Արմենի Սարգսյանը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը։

Տարածքը, որտեղ նախատեսվում է գործունեությունը ծավալել, գտնվում է սահմանագոտում` Նախիջևանի սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա։ Այն նախկինում օգտագործվել է որպես պահեստարան։ Զբաղեցնելու է 1,5 հա տարածք։ Գործարանի համար հումք է հանդիսանալու սև մետաղի ջարդոնը, որը հիմնականում գնվելու է ջարդոնների ընդունման կետերից։ Նախատեսվում է տարեկան 12 000 տոննա սև մետաղի ջարդոն վերամշակել։

armeniasputnik.am