Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ «ուկրաինական հակամարտությունում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ» հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i200652-Կրեմլը_մեկնաբանել_է_Փաշինյանի_ուկրաինական_հակամարտությունում_Հայաստանը_ՌԴ_ի_դաշնակիցը_չէ_հայտարարությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում, մոտեցումների նրբությունները ընդունված են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2023 11:52 Asia/Tehran
  • Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ «ուկրաինական հակամարտությունում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ» հայտարարությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում, մոտեցումների նրբությունները ընդունված են։

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Փաշինյանն ասել էր, որ ուկրաինական հակամարտությունում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ. այս առճակատումը, ըստ նրա, անհանգստություն է առաջացնում հայկական կողմի համար, քանի որ ուղղակիորեն ազդում է Երևանի բոլոր հարաբերությունների վրա։«Մենք դա ընդունում ենք ի գիտություն:

Սա կարևոր հայտարարություն է: Մենք գիտենք, որ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, մենք դրանք հաշվի ենք առնում, գիտենք դրանց մասին: Բայց, իհարկե, մենք շարունակում ենք զարգացնել մեր դաշնակցին հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը:

https://www.tert.am/am/news/2023/06/02/kremlin/3947353