ԱԽ քարտուղար. հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր
https://parstoday.ir/hy/news/armenia-i200810-ԱԽ_քարտուղար._հնարավոր_է_մինչև_տարեվերջ_ունենանք_խաղաղության_պայմանագիր
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 05, 2023 13:08 Asia/Tehran
  • ԱԽ քարտուղար. հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը:

«Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում։ Եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, ինչպես նաև լինի միջազգային հանրության աջակցությունը, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր»,- հայտարարել է նա:

Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը տրամադրված է հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիրը:

 

arka.am