Փաշինյանի՝ Անկարայում արված լուսանկարների հարպարակումը զայրացրել է հայ օգտատերերին
Համացանցում հրապարակվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թուրքիա մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու լուսանկարները, որոնք զայրացրել են հայ օգտատերերին:
Լուսանկարներից մեկում Փաշինյանը ժպտադեմ զրույց է վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա կնոջ հետ, իսկ մյուսում,՝ պատմաբան Մուրադ Բարդակիչի հետ, ով նախկինում գովաբանում էր որոշ թուրք արքաների հանցագործությունները:
Փորձագետների կարծիքով՝ Փաշինյանի ներկայությունը Էրդողանի երդմնակալությանը ստորացուցիչ էր հայերի հայերի համար: Որոշ հայ օգտատերեր քննադատել են վարչապետի պահվածքը, կասկած հայտնելով, որ նա հայերին պաշտպանելու հարցում անկեղծ է:
Թեև որոշ փորձագետներ կարծում են, որ Փաշինյանը ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծում է փնտրում, մյուսները կարծում են, որ նա չի պաշտպանում Հայաստանի ազգային շահերը։
Հատկանշական է, որ երկու երկրների ղեկավարների մտերմիկ զրույցի լուսանկարները հրապարակվում են մի իրավիճակում, երբ երկու երկրները միմյանց մեղադրում են սահմանային բախումներ հրահրելու և ստելու մեջ:
Օրերս Հայաստանի պաշտպանության նախարարությունը «մաքուր սուտ» է որակել Ադրբեջանի այն պնդումը, թե հունիսի 3-ին ժամը 00:50-ին Երևանի ուժերը գնդակոծել են Բաքվի դիրքերը երկու երկրների միջև ընդհանուր սահմանի արևելքում։
Իսկ ԼՂ ՊՆ-ն առանձին հաղորդագրությամբ հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում Բաքվի այն մեղադրանքը, թե ԼՂ բանակը վերջին 2 օրվա ընթացքում մի քանի ուղղություններով գնդակոծել է ԱՀ դիրքերը։