-
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն ավելի ու ավելի է հիշեցնում Ղարաբաղյան 2-րդ պատերազմի նախերգանքը. կրակին յուղ է լցրել Շառլ Միշելի այցը Հրվ. Կովկաս. Коммерсантъ
Հուլիս 21, 2021 09:43Ռուսական Коммерсантъ պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողությանը, մասնավորապես ԵՄ-ի` տարածաշրջանում իր դերը մեծացնելու փորձերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցին, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների հարցով բանակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
-
ԱԳՆ ղեկավարի և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հանդիպման առանցքային թեման եղել է Ադրբեջանի ոտնձգությունների ստեղծած իրավիճակը
Հուլիս 21, 2021 08:51ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։
-
ՀՀ պաշտպանության նախարարը հրաժարական է ներկայացրել
Հուլիս 21, 2021 04:26ՀՀ պաշտպանության նախարարը, որի պաշտոնավարման մեկ տարին չի լրացել, հրաժարական է ներկայացրել:
-
Արարատ Միրզոյանը հրաժարվելու է պատգամավորական մանդատից
Հուլիս 20, 2021 15:53Ազգային ժողովի գործող նախագահն արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
-
Խոտ էր, սահմանը չէր երևում. Սյունիքի Տեղ գյուղում 2 կմ–անոց սահման է գծվել
Հուլիս 20, 2021 14:55Համայնքի ղեկավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը, թե ադրբեջանական կողմը Տեղ գյուղի մոտ 2 կմ մտել է ՀՀ տարածք։
-
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 194 նոր դեպք. Մահացել է 3 քաղաքացի
Հուլիս 20, 2021 08:29Հայաստանում հուլիսի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 194 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227716 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
-
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին
Հուլիս 20, 2021 06:21ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին:
-
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ՝ առանց քվեարկության
Հուլիս 20, 2021 04:33Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ՝ առանց քվեարկության:
-
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Հուլիս 20, 2021 04:03«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ԿԸՀ է ներկայացրել պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ Ռոբերտ Քոչարյանի որոշման մասին դիմումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
-
Ադրբեջանական զինուժը Երասխի հատվածում կիրառել է ականանետեր․ իրադրությունը 23։00-ի դրությամբ շարունակել է լարված մնալ
Հուլիս 20, 2021 03:50Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը․