-
Խնդիրներ կան, բայց Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Հարավային Կովկասից. Գուշչին
Ապրիլ 27, 2023 15:18Ռուսաստանը կանի ամեն բան` ԼՂ–ում աղետալի սցենարներից խուսափելու համար։
-
Կրեմլը ողջունել է պատերազմը դադարեցնելու նպատակով Չինաստանի և Ուկրաինայի ղեկավարների հեռախոսազրույցը
Ապրիլ 27, 2023 14:15Հղում անելով Reuters լրատվական գործակալությանը, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է,որ Կրեմլը ողջունել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու պատերազմի ավարտի վերաբերյալ հեռախոսազրույցը և միևնույն ժամանակ հայտարարել է, որ իր նպատակները մնում են նույնը։
-
Լավրովը Հնդկաստանում կմասնակցի ՇՀԿ արտգործնախարարների նիստին
Ապրիլ 27, 2023 08:08ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանում կմասնակցի ՇՀԿ արտգործնախարարների նիստին, որում կքննարկվեն հուլիսին կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
-
Մեդվեդևը Բայդենին անվանել է «հուսահատ պապիկ»
Ապրիլ 26, 2023 09:28Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 2024 թվականին նախագահական ընտրություններում առաջադրվելու որոշումը:
-
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Ապրիլ 26, 2023 08:15ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
-
Շոյգուն երկկողմ բանակցություններ է վարել Թուրքիայի, Իրանի և Սիրիայի գործընկերների հետ
Ապրիլ 25, 2023 12:10ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում երկկողմ բանակցություններ է վարել Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
-
Ռուսաստան. Արևմուտքի պատժամիջոցները հակառակ արդյունքն են տվել
Ապրիլ 25, 2023 07:26Ռուսաստանի ֆինանսների նախարարը հայտարարեց, որ Մոսկվայի դեմ ավելի շատ պատժամիջոցներ կիրառելու Եվրոպայի անհեռատես քաղաքականությունը ազդել է այս միության տնտեսության վրա։
-
Ռուսաստանը Բաքվին եւ Երեւանին կոչ է արել անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին
Ապրիլ 24, 2023 13:39Ռուսաստանը Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին, Մոսկվան խիստ մտահոգված է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների թվի աճով, ասվում է երկուշաբթի օրը ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ:
-
Թեհրանում ՌԴ դեսպան. Շուկայից դոլարի դուրսմղման գործընթացը կշարունակվի
Ապրիլ 24, 2023 08:15Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը ԻՌՆԱ-ի հետ զրույցում անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային բորսաներում ազգային արժույթների կիրառման ավելացմանն ասել է, որ շուկայից դոլարի դուրսմղման գործընթացը կշարունակվի:
-
Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարները կհանդիպեն ապրիլի 25-ին. Աքար
Ապրիլ 24, 2023 08:10Մոսկվայում վաղը Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպում է նախատեսվում։ Այս մասին, Anadolu–ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։