-
Մեկնաբանություն - Բորելը մեղադրում է Ռուսաստանին և Չինաստանին. Արևմուտքն անհանգստացած է խաղի կանոնների փոփոխությամբ
Փետրվար 21, 2022 14:54Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը Ռուսաստանի և Չինաստանի դեմ մեղադրանքներ հնչեցնելով, կոչ է արել դիմակայել այդ երկու ուժերին և պաշտպանել արևմտյան «ժողովրդավարական մոդելը»։
-
Ուկրաինական արկը խոցել է ՌԴ սահմանապահ ծառայության շենքը
Փետրվար 21, 2022 13:58Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը երկուշաբթի օրը, հայտնել է, որ Ռոստով նահանգի մոտ, Ուկրաինայի սահմանի մոտակայքում, ուկրաինական արկը խոցել է ռուսական սահմանապահ ծառայության շենքը։
-
Եվրահանձնաժողովի նախագահը պնդում է, որ Ռուսաստանի էներգետիկ արդյունաբերության դեմ պատժամիջոցները սեղանին են
Փետրվար 21, 2022 05:26Եվրահանձնաժողովի ղեկավարը պնդում է, որ Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցները մնում են սեղանին որպես տարբերակ, եթե երկիրը ներխուժի Ուկրաինա։
-
Կրեմլն ամփոփել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների արդյունքները
Փետրվար 19, 2022 16:47Ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների ընթացքում ստուգվել է իրենց առջև դրված խնդիրները կատարելու պատրաստակամությունը, ինչպես նաև ռազմավարական միջուկային և ոչ միջուկային ուժերի սպառազինության հուսալիությունը:
-
Պուտինը տվել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների մեկնարկը
Փետրվար 19, 2022 12:17Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է միջուկային տրիադայի ուժերի մասնակցությամբ զորավարժությունների մեկնարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
Մեկնաբանություն - Ռուսաստանի արձագանքը ԱՄՆ անվտանգային առաջարկներին, Մոսկվայի աննախադեպ պահանջները
Փետրվար 18, 2022 14:46Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը նամակ է տարածել՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների առաջարկի, որը հրապարակվել է հատուկ կայքում։ Նամակը հանձնելու համար Մոսկվայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։
-
Կարմիր գծերն անտեսվել են. Մոսկվայի պատասխանը Վաշինգտոնին
Փետրվար 17, 2022 15:16Մոսկվան վերահաստատել է Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման, Ուկրաինային սպառազինության մատակարարումը դադարեցնելու և արդեն մատակարարված սպառազինությունների դուրսբերման իր դիրքորոշումը։
-
Հայ և ռուս օդագնացները համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ 35 ժամ մնալով օդում
Փետրվար 17, 2022 15:11Հայաստանի օդագնացության ֆեդերացիայի ղեկավար Նաիրի Բարսեղյանը Ռուսաստանի ավիացիայի ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովի հետ միասին համաշխարհային ռեկորդ է սահմանել AX-9 դասի օդագնացով օդում գտնվելու տևողության առումով։ Այս մասին Բարսեղյանը հայտնել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
-
Պեսկովը խոսել է Զելենսկու և Պուտինի միջև բանակցություններ վարելու Ուկրաինայի ցանկության մասին
Փետրվար 17, 2022 14:13Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան առաջարկել է երկկողմ բանակցություններ վարել նախագահների մակարդակով, սակայն երկխոսության կոնկրետ թեմա չկա։
-
ԱՄՆ դեսպանը լքել է Ռուսաստանի ԱԳՆ-ն ժամանելուց մի քանի րոպե հետո
Փետրվար 17, 2022 14:11Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ժամանել է ՌԴ արտաքին գործերի նախարարության նստավայր և 15 րոպե անց լքել շենքը։