Ուկրաինական արկը խոցել է ՌԴ սահմանապահ ծառայության շենքը
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը երկուշաբթի օրը, հայտնել է, որ Ռոստով նահանգի մոտ, Ուկրաինայի սահմանի մոտակայքում, ուկրաինական արկը խոցել է ռուսական սահմանապահ ծառայության շենքը։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ ուկրաինական արկը հարվածել է Ռոստովի մարզի մերձակայքում գտնվող ՌԴ սահմանապահ ծառայության շենքին, զոհեր և վիրավորներ չկան։
Միջադեպը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ վերջին օրերին սկսվել է Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններից Ռոստովի մարզ կանանց, երեխաների և տարեցների տեղափոխման գործընթացը։
Շաբաթ օրը ուկրաինական արկն ընկել է Ռուսաստանի սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Անցած հինգշաբթի օրվանից ուկրաինական ուժերը վերսկսել են հրետանային հարձակումները Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների դեմ՝ խախտելով Մինսկի պայմանագրով նախատեսված հրադադարի պայմանագիրը։