-
Ռուսական օդանավերը 39 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել պաշարված Դեր Զորի բնակչությանը
Մայիս 27, 2016 11:42«Հմեյմիմ» ավիաբազայում տեղակայված Սիրիայում հրադադարի համակարգման ռուսական կենտրոնը ՌԴ պաշտպանության նախարարության էլեկտրոնային կայքի միջոցով տեղեկացրել է, որ խմելու ջրով, սննդամթերքով, առաջին անհրաժեշտության պարագաներով և դեղորայքով բեռնված ռուսական օդանավերը 39 տոննա ընդհանուր կշռով մարդասիրական օգնություն են հասցրել «Իսլամական պետության» գրոհայինների կողմից պաշարված սիրիական Դեր Զոր քաղաքի բնակչությանը: Հաղորդում է arabic.sputniknews.com-ը:
-
Հալեպում պայթյունից վնասվել է հայկական ծերանոցի շենքը
Մայիս 26, 2016 12:25Երեկ ուշ գիշերին հրթիռարձակումներ են եղել Հալեպի խաղաղ բնակչության շրջանների ուղղությամբ, գրում է «Արևելքը»՝ նշելով, որ այս մասին տեղեկություն է ստացել Հալեպի իր աղբյուրից:
-
Ժնեւում Սիրիայի շուրջ բանակցությունները կարող են վերսկվել մինչեւ հունիսի 6-ը. Իտալիայի ԱԳՆ
Մայիս 26, 2016 08:03Ժնեւում սիրիական հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացը կարող Է վերսկսվել մինչեւ հունիսի 6-ը ՝ հրադադարի ռեժիմի պահպանման եւ հումանիտար միջանցքների բացման դեպքում:
-
Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Պալմիրայում իրականացվող հնագիտական պեղումներին
Մայիս 24, 2016 14:20Դամասկոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանը ներկայացրել է Հայաստանի մշակույթի նախարարության նամակը, որում նախարարը պատրաստակամություն է հայտնում հնագիտության ոլորտի փորձագետներ ուղարկել Սիրիա` պատմական Պալմիրա քաղաքի հնագիտական պեղումներին մասնակցելու նպատակով: Հաղորդում է aranews.org-ը:
-
ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կայացել է Լավրովի ու Քերիի հեռախոսազրույցը
Մայիս 23, 2016 16:54Մայիսի 23-ին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջին:
-
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ են սկսել Սիրիայում համատեղ գործողությունների մասին
Մայիս 20, 2016 19:54Ռուսաստանն ու ԱՄՆ-ն անցել են Սիրիայում գործողությունների համաձայնեցման։ Ռուսաստանն առաջակում է սկսել համատեղ հարվածներ «Ջեբհաթ ալ-Նուսրային» և այլ անօրինական զինված կազմավորումներին։
-
Սիրիայում եւ Լիբիայում ՆԱՏՕ-ի ուժային գործողությունները բացառվում են. Քերրի
Մայիս 20, 2016 06:20Սիրիայում եւ Լիբիայում ՆԱՏՕ-ի ուժային գործողությունները բացառվում են, Դաշինքը կարող է միայն օգնողի դերում հանդես գալ:
-
Սիրիայում կրակի դադարեցումը գրված է ՄԱԿ-ի ԱԽ-ի կարգավորման որոշման մեջ. Լավրով
Մայիս 19, 2016 04:59Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ կարգավորման որոշմամբ նախատեսվում է Սիրիայի ողջ տարածքում կրակի անհապաղ դադարեցում, հաղորդում է RIA Novosti-ին:
-
ՍԱՄԽ-ն կոչ է արել անհապաղ վերացնել Սիրիայի քաղաքների պաշարումը
Մայիս 18, 2016 10:50Սիրիայի աջակցման միջազգային խումբը (ՍԱՄԽ) կոչ է անում կոնկրետ քայլեր ձեռնարկել Սիրիայի պաշարված քաղաքներ հումանիտար օգնություն հասցնելու համար, ասված է ՍԱՄԽ հինգերորդ նիստի ամփոփիչ հայտարարությունում, հայտնում է RIA Nօvօsti-ն:
-
Հալեպի քրդական թաղամասում ահաբեկիչները քիմիական զենք են կիրառել
Մայիս 18, 2016 06:01Հալեպի քրդական Շեյխ-Մաքսուդ թաղամասում գնդակոծության ժամանակ ահաբեկիչները քիմիական զենք, մասնավորապես, խեղդող գազով արկեր են կիրառել: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: