Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Պալմիրայում իրականացվող հնագիտական պեղումներին
Դամասկոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանը ներկայացրել է Հայաստանի մշակույթի նախարարության նամակը, որում նախարարը պատրաստակամություն է հայտնում հնագիտության ոլորտի փորձագետներ ուղարկել Սիրիա` պատմական Պալմիրա քաղաքի հնագիտական պեղումներին մասնակցելու նպատակով: Հաղորդում է aranews.org-ը:
Նախարարի նամակում մասնավորապես նշված է. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այս պատմական քաղաքի վերակենդանացման և վերականգնման պատասխանատվությունն ընկած է նաև միջազգային հանրության ուսերին»: Հիշեցնենք, որ սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ վերականգնել է Պալմիրա քաղաքի վերահսկողությունը, որn ամիսներ շարունակ եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ և մասնակիորեն տուժել ծայրահեղականների ավերածություններից: Հնագիտության ոլորտի մասնագետների պնդմամբ Իսլամական պետության գրոհայինների կողմից Սիրիայի և Իրաքի մշակութային կոթողների ավերումը համաշխարհային պատմության վերջին տասնամյակների խոշորագույն աղետներից է:
Ankakh.com
24/5/2016