Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ են սկսել Սիրիայում համատեղ գործողությունների մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i17863-Ռուսաստանն_ու_ԱՄՆ_ն_բանակցություններ_են_սկսել_Սիրիայում_համատեղ_գործողությունների_մասին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն անցել են Սիրիայում գործողությունների համաձայնեցման։ Ռուսաստանն առաջակում է սկսել համատեղ հարվածներ «Ջեբհաթ ալ-Նուսրային» և այլ անօրինական զինված կազմավորումներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2016 19:54 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ են սկսել Սիրիայում համատեղ գործողությունների մասին

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն անցել են Սիրիայում գործողությունների համաձայնեցման։ Ռուսաստանն առաջակում է սկսել համատեղ հարվածներ «Ջեբհաթ ալ-Նուսրային» և այլ անօրինական զինված կազմավորումներին։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Շոյգուի խոսքով՝ Ամանում (Հորդանան) մայիսի 19-ին սկսվել են խորհրդակցություններ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև՝ ուղղված Սիրիայում համատեղ գործողությունների ձևաչափերի մշակմանը։

«Մենք առաջարկում ենք ԱՄՆ-ին, որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահի, մայիսի 25-ից անցնել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիացիայի համատեղ գործողությունների՝ ուղղված «Ջեբհաթ ալ-Նուսրայի», մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին չաջակցող անօրինական զինված կազմակերպությունների, ինչպես նաև զենքի ու զինամթերքի քարավանների, զինված ջոկատների դեմ հարվածներ պլանավորելուն ու հասցնելուն, որոնք ապօրինաբար հատում են թուրք-սիրիական սահմանը»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ ըստ այդմ անհրաժեշտ է բացառել բնակավայրերին և այլ քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը։