ՍԱՄԽ-ն կոչ է արել անհապաղ վերացնել Սիրիայի քաղաքների պաշարումը
Սիրիայի աջակցման միջազգային խումբը (ՍԱՄԽ) կոչ է անում կոնկրետ քայլեր ձեռնարկել Սիրիայի պաշարված քաղաքներ հումանիտար օգնություն հասցնելու համար, ասված է ՍԱՄԽ հինգերորդ նիստի ամփոփիչ հայտարարությունում, հայտնում է RIA Nօvօsti-ն:
«ՍԱՄԽ-ը պնդում է՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել հրատապ հումանիտար օգնություն հասցնելու Արբին, Դարայա, Դումա, Արևելյան Հարաստա, Մադամիա, Զաբադանի և Զամալկա քաղաքներ: ՄԱԿ-ի ամենամսյա պլանի համապատասխան` հումանիտար օգնության պարբերաբար մատակարարումը պետք է շարունակվի բոլոր պաշարված և դժվարհասանելի բնակավայրեր, ներառյալ՝ Ֆուան, Քեֆրայան, Կաֆր Բանտան, Էյն Թարման, Համուրիան, Ջեսրինը, Մադայան, Զաբադանին և Յարմուկը»,- ասված է փաստաթղթում:
ՄԱԿ-ի հարցման համաձայն՝ Պարենի համաշխարհային ծրագիրը պետք է սկսի հումանիտար օգնության մատակարարումն այդ շրջաններ: