Սիրիայում եւ Լիբիայում ՆԱՏՕ-ի ուժային գործողությունները բացառվում են. Քերրի
Սիրիայում եւ Լիբիայում ՆԱՏՕ-ի ուժային գործողությունները բացառվում են, Դաշինքը կարող է միայն օգնողի դերում հանդես գալ:
Այս մասին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Ինչ վերաբերում է սիրիական կարգավորմանը, ըստ ՏԱՍՍ-ի, Քերրին ընդգծել է, որ ԱՄՆ-ն «ջանքեր է գործադրում՝ հակամարտության բոլոր կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու եւ անկեղծ համաձայնության հասնելու համար պայմաններ ստեղծելու համար»:
Նա նաեւ վերահաստատել է Իրաքի տարածքում իրաքյան բանակի սպաների վերապատրաստմամբ զբաղվելու՝ ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը, քանի որ «որքան լավ պատրաստված լինեն ազգային անվտանգության ուժերը, այնքան ավելի արդյունավետ կլինի նրանց պայքարը ԻՊ-ի դեմ»: