-
Իրանն ընդգծեց Թեհրան-Փարիզ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման անհրաժեշտությունը
Հունվար 03, 2018 04:00ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի գիշեր Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է Թեհրան-Փարիզ խորհրդակցությունները շարունակվելու և հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման անհրաժեշտությունը:
-
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հունվարի 5-ին կժամանի Իրան
Դեկտեմբեր 27, 2017 03:52Հունվարի 5-ին Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեկօրյա այցով կժամանի Թեհրան:
-
250 հայտնի դեմքեր Արաբիային զինող երեք երկրների ղեկավարներից պահանջեցին վերջ տալ Եմենի պատերազմին
Դեկտեմբեր 24, 2017 03:47Քաղաքական, մշակութային ու համալսարանական շրջանակներից կազմված միության 250 անդամներ Եմենի պատերազմում Սաուդյան Արաբիային զինող երեք գլխավոր երկրներ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից և Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից պահանջեցին վերջ տալ Արաբիային ցուցաբերվող սպառազինական աջակցությանը:
-
Էրաղչի.«Իրանի պաշտպանական կարողությունը բանակցության թեմա չի կարող լինել»
Դեկտեմբեր 21, 2017 15:16ԻԻՀ արտգործնախարարության միջազգային և իրավական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին, ընդգծելով, որ Իրանի պաշտպանական կարողությունը չի կարող բանակցության թեմա դառնալ, հստակեցրել է․ «ԻԻՀ համար խիստ կարևոր է անվտանգության հարցը»:
-
Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունները եւ ԼՂ հարցը
Դեկտեմբեր 20, 2017 15:58Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի հետ:
-
Իրանի ԱԳ նախարարի տեղակալը Փարիզ է մեկնել
Դեկտեմբեր 20, 2017 12:22Իրավական ու միջազգային հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը չորեքշաբթի օրը Փարիզ է ուղևորվել ՝ Իրանի և Ֆրանսիայի քաղաքական բանակցությունների 4-րդ փուլին մասնակցելու նպատակով:
-
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ֆրանսիա
Դեկտեմբեր 19, 2017 10:10Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ֆրանսիա:
-
Մակրոն. Ֆրանսիան Իրանի հետ կառուցողական հարաբերություններ է ձգտում
Դեկտեմբեր 19, 2017 04:04Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ այդ երկիրն ԻԻՀ-ի հետ երկխոսության ու կառուցողական հարաբերության է ձգտում: «ՀԳՀԾ-ն Իրանի հետ Փարիզի համագործակցության հիմքն է համարվում ու անփոփոխելի է». ասել է նա:
-
Մակրոն. ԻԼԻՊ-ից հետո Ասադը մնալու է իշխանության ղեկին
Դեկտեմբեր 18, 2017 04:08Կիրակի օրը, անդրադառնալով ԻԼԻՊ-ի պարտությունից հետո Սիրիայի քաղաքական ապագային, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է. «Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շարունակելու է մնալ իշխանության ղեկին»:
-
Ֆրանսիայի նախկին վարչապետ. ԵՄ-ն պիտի դեմ գնա Թրամփին
Դեկտեմբեր 17, 2017 02:21Ֆրանսիայի նախկին վարչապետը շաբաթ օրը ոչ-կառուցողական անվանեց ու դատապարտեց Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլը: