Մակրոն. Իրանի հետ երկխոսության ուղիները պետք է բաց պահել
Հունվար 04, 2018 03:55 Asia/Tehran
Ֆրանսիայի նախագահը չորեքշաբթի օրն ընդգծել է Իրանի հետ երկխոսության ուղհների պահպանման անհրաժեշտությունը:
«Մեհր» լրատվական գործակալությունը, հղում կատարելով «Ռոյտերզ»-ին հաղորդել է, որ Էմանուել Մակրոնը միևնույն ժամանակ քննադատելով վերջին խռովություններից հետո ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի, Արաբիայի ու Իսրայելի պաշտոնատարների հայտարարություններն, ասել է. «ԻԻՀ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի, Իսրայելի ու Արաբիայի իշխանությունների հայտություններն ու կողմնորոշումն այնպես են, որ գործնականում դեպի պատերազմ տանող ճանապարհ են հիշեցնում»:
Ֆրանսիայի նախագահն անդրադառնալով տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու կապակցությամբ Փարիզի ցանկությունն, ասել է, որ մոտ ապագայում կայցելի Թեհրան:
Պիտակ