Ֆրանսիայի ԱԳ նախարարը հունվարի 5-ին կժամանի Իրան
https://parstoday.ir/hy/news/world-i79841-Ֆրանսիայի_ԱԳ_նախարարը_հունվարի_5_ին_կժամանի_Իրան
Հունվարի 5-ին Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեկօրյա այցով կժամանի Թեհրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2017 03:52 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ԱԳ նախարարը հունվարի 5-ին կժամանի Իրան

Հունվարի 5-ին Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեկօրյա այցով կժամանի Թեհրան:

ԻՌՆԱ-ն հղում կատարելով «Ֆրանս 24» հեռուստակայանին հաղորդել է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանը հունվարի 5-ին Թեհրանում հանդիպելու է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ: Կողմերը քննարկելու են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային տարբեր հարցեր:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Իրան կատարելիք այցի նախապատրաստական քայլերը Լը Դերիանի Թեհրանում քննարկելի թեմաներից են լինելու: Մակրոնը ծրագրում է Իրան այցելել 2018 թվականի ընթացքում:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին երկուշաբթի օրն իր մամուլի շաբաթական ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարարի Թեհրան կատարելիք այցի կապակցությամբ ասաց. «Երկու երկրների հարաբերությունները գտնվում են լավ մակարդակում և ակնկալվում է, որ այս այցի շրջանակներում պայմանավորվածություններ ձեռք բերվեն»: