-
ԻԼԻՊ–ը ստանձնել է Փարիզի մոտ ոստիկանի եւ նրա կնոջ սպանության պատասխանատվությունը
Հունիս 14, 2016 07:12«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Փարիզի մոտ ոստիկանի ընտանիքի վրա հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով գրոհայինների նկատմամբ լոյալ Amaq գործակալությունը։
-
Մարսելում անկարգություններից տուժածների թիվը հասել է 35-ի
Հունիս 12, 2016 09:41Ֆրանսիայում Եվրո-2016-ի Ռուսաստան-Անգլիա խաղից առաջ Մարսելում երկրպագուների բախումներից տուժածների թիվը հասել է 35-ի՝ տեղեկացնում է ֆրանսիական La Provence-ն՝ հղում անելով Մարսելի իշխանություններին:
-
Air France-ի օդաչուները քառօրյա գործադուլ են սկսել
Հունիս 12, 2016 05:07Ֆրանսիական Air France ավիաընկերության օդաչուները հունիսի 11-ին քառօրյա գործադուլ են սկսել: Տարբեր տվյալների համաձայն` հետաձգվել է չվերթների 20-30 տոկոսը:
-
«Եվրո-2016»-ի ժամանակ ահաբեկչության վտանգ կա, բայց Ֆրանսիան թույլ չի տա վախեցնել իրեն. Ֆրանսուա Օլանդ
Հունիս 06, 2016 05:00Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստովանել է, որ իսկապես վտանգ կա, որ «Եվրո-2016» Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման ժամանակ ահաբեկչական գործողություններ կարող են իրականացվել:
-
Սեն գետի ջուրը սովորական մակարդակը գերազանցել Է 6 մետրով եւ շարունակում Է ավելանալ
Հունիս 04, 2016 05:06Սեն գետի ջրի մակարդակը 6 մետրի Է հասել միջին մակերեւույթի նկատմամբ եւ շարունակում Է ավելանալ:Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի բնապահպանության նախարարությունը:
-
Ֆրանսիայում գործադուլներն ընդգրկել են նավթագործարանները, երկրում վառելիքի պակաս է զգացվում
Մայիս 24, 2016 13:15Ֆրանսիայի բոլոր ութ նավթավերամշակման գործարանները (ՆՎԳ) մայիսի 24-ին միացել են աշխատանքային օրենսդրության բարեփոխման հակառակորդների գործադուլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» (CGT) արհմիության առաջնորդներից մեկը՝ Էմանուել Լեպինը:
-
Փարիզում Սիրիական Քրդստանի ներկայացուցչություն Է բացվել
Մայիս 24, 2016 07:26Ֆրանսիայում մայիսի 23-ին պաշտոնապես բացվել Է Սիրիական Քրդստանի (Ռոժավայի ինքնավարության) ներկայացուցչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
-
Ֆրանսիայի նախագահը խոստովանել է, որ EgyptAir -ի օդանավը կործանվել է
Մայիս 19, 2016 12:55Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզից դուրս եկած EgyptAir-ի օդանավը կործանվել է։
-
Ֆրանսիան կարևոր առաջարկ է արել շփման գծի վերաբերյալ. «Հայկական ժամանակ»
Մայիս 14, 2016 08:42«Հայկական ժամանակ» օրաթերթի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ներքին բանակցությունների ժամանակ Ֆրանսիան առաջարկել է ստանձնել շփման գծում կրակի ուղղությունը որսացող սարքավորումների սպասարկումը։
-
ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների վերսկսումը հրատապ է. Հարլեմ Դեզիր
Մայիս 13, 2016 15:32Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը հրատապ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսկումը: Այդ մասին Դեզիրը նշել է իր թվիթերյան էջում: