Փարիզում Սիրիական Քրդստանի ներկայացուցչություն Է բացվել
https://parstoday.ir/hy/news/world-i18355-Փարիզում_Սիրիական_Քրդստանի_ներկայացուցչություն_Է_բացվել
Ֆրանսիայում մայիսի 23-ին պաշտոնապես բացվել Է Սիրիական Քրդստանի (Ռոժավայի ինքնավարության) ներկայացուցչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2016 07:26 Asia/Tehran
  • Փարիզում Սիրիական Քրդստանի ներկայացուցչություն Է բացվել

Ֆրանսիայում մայիսի 23-ին պաշտոնապես բացվել Է Սիրիական Քրդստանի (Ռոժավայի ինքնավարության) ներկայացուցչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սա կարեւոր պատմական պահ Է մեր ժողովրդի համար: Այդ գրասենյակը մեր բնակչության բոլոր խմբերի՝ քրդերի, արաբների, ասորիների եւ մյուս բոլորի ներկայացուցչությունն Է: Այժմ մեր համատեղ խնդիրն Է պայքարել ահաբեկչության դեմ, հաստատել կայուն խաղաղություն»,- ասել Է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի երկրներում Սիրիական Քրդստանի Ինքնավար Տարածաշրջանի ներկայացուցիչ Սենամ Մուհամեդը:

Փարիզը դարձել Է աշխարհի չորրորդ քաղաքը, որտեղ Սիրիական Քրդստանի ներկայացուցչություն Է գործում: Մինչ այդ նման գրասենյակներ Էին բացվել Բեռլինում, Ստոկհոլմում եւ Մոսկվայում:

Սիրիացի քրդերը մարտ ամսվա կեսերին հայտարարել են Հյուսիսային Սիրիայի Դաշնություն ֆեդերատիվ տարածաշրջանի ստեղծման մասին: Պաշտոնական Դամասկոսում քննադատել են այս նախաձեռնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: