Ֆրանսիան կարևոր առաջարկ է արել շփման գծի վերաբերյալ. «Հայկական ժամանակ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i16831-Ֆրանսիան_կարևոր_առաջարկ_է_արել_շփման_գծի_վերաբերյալ._Հայկական_ժամանակ
«Հայկական ժամանակ» օրաթերթի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ներքին բանակցությունների ժամանակ Ֆրանսիան առաջարկել է ստանձնել շփման գծում կրակի ուղղությունը որսացող սարքավորումների սպասարկումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2016 08:42 Asia/Tehran
  • Ֆրանսիան կարևոր առաջարկ է արել շփման գծի վերաբերյալ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ներքին բանակցությունների ժամանակ Ֆրանսիան առաջարկել է ստանձնել շփման գծում կրակի ուղղությունը որսացող սարքավորումների սպասարկումը։

Ըստ նույն աղբյուրների, Ֆրանսիան առաջարկել է նաև շփման գիծ համապատասխան մասնագետներ ուղարկել, որոնք ինչ-որ առումով խաղաղապահների դեր կարող են ունենալ։ Բայց զուգահեռ քննարկման առարկա է դառնում, որ այդ մասնագետները լինեն համանախագահող երեք երկրներից։ Ի դեպ, շփման գծում հետաքննության մեխանիզմի ներդրման հարցը երեկ քննարկվել է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանսիայի Սենատի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեի Փարիզում կայացած հանդիպման ժամանակ։ Վիեննայամ սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպման առանցքային հարցերից մեկը հենց սա է լինելու:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: