Մարսելում անկարգություններից տուժածների թիվը հասել է 35-ի
https://parstoday.ir/hy/news/world-i21391-Մարսելում_անկարգություններից_տուժածների_թիվը_հասել_է_35_ի
Ֆրանսիայում Եվրո-2016-ի Ռուսաստան-Անգլիա խաղից առաջ Մարսելում երկրպագուների բախումներից տուժածների թիվը հասել է 35-ի՝ տեղեկացնում է ֆրանսիական La Provence-ն՝ հղում անելով Մարսելի իշխանություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2016 09:41 Asia/Tehran
  • Մարսելում անկարգություններից տուժածների թիվը հասել է 35-ի

Ֆրանսիայում Եվրո-2016-ի Ռուսաստան-Անգլիա խաղից առաջ Մարսելում երկրպագուների բախումներից տուժածների թիվը հասել է 35-ի՝ տեղեկացնում է ֆրանսիական La Provence-ն՝ հղում անելով Մարսելի իշխանություններին:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ չորս մարդ լուրջ վնասվածք է ստացել: Բոլոր տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել: Նշվում է, որ անգլիացի երկրպագուներից մեկի վիճակը ծանր է:

Անկարգությունների ժամանակ տուժել են նաև երեք ոստիկաններ:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Անգլիայի հավաքականի երկրպագուները խաղի ժամանակ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի հասցեին:

shabat.am

23/6/2016