ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների վերսկսումը հրատապ է. Հարլեմ Դեզիր
Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը հրատապ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսկումը: Այդ մասին Դեզիրը նշել է իր թվիթերյան էջում:
«Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը ես շեշտել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների վերսկսման հրատապությունը»,-նշել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարը` անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը: Դեզիր-Նալբանդյանը հանդիպումը կայացել է մայիսի 13-ին` Փարիզում: Հանդիպմանն անդրադարձ է արվել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացը վերականգնելուն ուղղված քայլերին։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են, որ եռանախագահ երկրների կողմից առաջարկվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպման գլխավոր նպատակն է 1994թ. համաձայնագրով հաստատված զինադադարի ամրապնդումը, բանակցությունների վերսկսման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծման համար վստահության ամրապնդման միջոցների ներդրումը։
shabat.am
13/5/2016