-
Բայդենը եւ Պուտինը պայմանավորվել են ընդլայնել երկխոսությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ
Մայիս 11, 2021 16:15ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահներ Ջո Բայդենը եւ Վլադիմիր Պուտինը համաձայնել են ընդլայնել քննարկումները սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ, եւ այժմ իրականացվում Է բանավեճերի նման ձեւաչափի նախապատրաստում:
-
Ալիևը մտահոգություն է հայտնել հայկական քաղաքական միավորների կողմից վրեժխնդրության հայտարարությունների կապակցությամբ
Մայիս 11, 2021 08:42ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, Իլհամ Ալիևն ասել է.«Ադրբեջանի միջազգայնորեն պաշտոնապես ճանաչված տարածքների մի մասը հետ գրավելու հայկական քաղաքական ուժերի հաղորդագրությունները վրեժխնդրության մասին են վկայում, ինչը շատ վտանգավոր է առաջին հերթին Հայաստանի համար»:
-
Իլհամ Ալիև. Ադրբեջանը երբեք ինքնավարություն կամ անկախություն չի շնորհի Ղարաբաղի հայերին
Մայիս 11, 2021 08:12Az.TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Իլհամ Ալիևն ասել է.«Երկրները, որոնք ցանկանում են որոշել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը, պետք է իմանան, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ անվամբ տարածքային միավոր գոյություն չունի»:
-
Իլհամ Ալիև. Նախիջևանում տեղակայված արտասահմանյան զինտեխնիկայի մի մասը բերվել է Բաքու
Մայիս 11, 2021 07:36Հեյդար Ալիևի ծննդյան տարելիցի առիթով Նախիջևան կատարած այցի ընթացքում, Az.TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, առանց անդրադառնալու Նախիջևանից Բաքու զենքի փոխադրման ուղուն, Իլհամ Ալիևն ասել է.«Այսօր կարող ենք ասել, որ Նախիջևանի բանակի ռազմական սարքավորումներն ավելի արդիական են որոշ առաջադեմ երկրների սպառազինության համեմատությամբ»:
-
Պուտինն ու Ալիևը զրուցել են հեռախոսով
Մայիս 10, 2021 13:29ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հաստատվել է ռուս-ադրբեջանական համակողմանի փոխգործակցության ընդլայնման փոխադարձ տրամադրվածությունը։ Տարբեր մակարդակներով հետագա շփումների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել», - ասված է հաղորդագրության մեջ։
-
Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի Ալիևի հետ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում
Մայիս 10, 2021 12:17Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարելիք այցի ընթացքում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
-
Մեխիկոն տարեկան կես մետր արագությամբ խորտակվում է
Մայիս 08, 2021 08:17Մեխիկոն տարեկան կես մետր արագությամբ խորտակվում է: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է JGR Solid Earth-ում, հաղորդում է «Planet today»-ը:
-
Ռիո-դե-Ժանեյրոյի մետրոպոլիտենում հրաձգության հետևանքով զոհվել է 23 մարդ
Մայիս 06, 2021 16:17Ռիո-դե-Ժանեյրոյի մետրոպոլիտենում հրաձգության հետևանքով զոհվել է ոստիկանության մեկ սպա և 22 կասկածյալ, վիրավորում է ստացել գնացքի երկու ուղևոր և ոստիկանության երկու աշխատակից:
-
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղում ստեղծված կենտրոնի աշխատանքները
Մայիս 06, 2021 13:08Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի հարցերը։
-
ՄԱԿ-ն աշխարհում պարենային ճգնաժամ է արձանագրում
Մայիս 06, 2021 06:22ՄԱԿ-ն աշխարհում պարենային ճգնաժամ է արձանագրում, հաղորդում է ՌԻԱ-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի՝ պարենային ճգնաժամների դեմ պայքարի հարցով գլոբալ ցանցի զեկույցին: