-
Իրանի հետ հարաբերությունների ճիշտ կառուցումն անվտանգային լրացուցիչ բարձիկ կտա․ Ոսկանյան
Մայիս 20, 2025 12:11Հայաստանի հետ հարաբերություններն Իրանի համար ռազմավարական և անգամ կենսական նշանակություն ունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն ու հանդիպումներն Իրանում։
-
Ռուսական ռազմաբազան ՀՀ-ից հանելու հարց չի քննարկվում. Ալեն Սիմոնյան
Մայիս 19, 2025 14:19ՀՀ իշխանությունն այսօր չի քննարկում ռուսական ռազմաբազան Հայաստանի Հանրապետության տարածքից հանելու հարցը։ Այդ մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով հարցին, թե 3–րդ ուժերի բացակայության մասին Ադրբեջանի պահանջը չի՞ ենթադրում ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը։
-
ՀՀ նախկին նախագահը կարևորում է Իրանի հետ ռազմավարական համագործակցությունը
Մայիս 19, 2025 12:13ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում ընդգծել է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների վերականգնման և Իրանի հետ ռազմավարական համագործակցության հաստատման անհրաժեշտությունը։
-
Սա ոչ թե խաղաղության, Նիկոլ Փաշինյանի մասին փաստաթուղթ է. Ռոբերտ Քոչարյան
Մայիս 19, 2025 07:25Պետք է հասնել ոչ թե ծնկաչոք, այլ արժանապատիվ խաղաղության։ Այդ մասին այսօր ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով գործող իշխանությունների նախաձեռնած խաղաղության գործընթացին։
-
Հայաստանը տարեկան մոտ 11 մլն դոլար կխնայի ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ
Մայիս 19, 2025 07:15Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Իրան ապրանքներ արտահանելիս Հայաստանը կարող է տարեկան մոտ 11 մլն դոլար տնտեսել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
-
«Զանգեզուրի միջանցք» ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար
Մայիս 18, 2025 15:24«Զանգեզուրի միջանցք» ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում։
-
Քամալ Խարազին և Արմեն Գրիգորյանն անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը
Մայիս 18, 2025 13:44Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:
-
Իրանն ու Հայաստանը կարևորում են համագործակցության ընդլայնումը և արտաքին ուժերի միջամտությանը դիմակայելը
Մայիս 18, 2025 13:17Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը և տարածաշրջանում օտարների ապակայունացնող դերակատարությանը դիմակայելը։
-
Հայաստանի ժուռնալիստների միությունը չի ընդունում «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցը
Մայիս 18, 2025 07:38Հայաստանի ժուռնալիստների միությունը չի ընդունում արևմտյան ֆինանսավորում ունեցող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը, հայտնում են միությունից։ Ըստ զեկույցի՝ Հայաստանում «ապատեղեկատվության աննախադեպ մակարդակ է, ինչը պայմանավորված է Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև բարդ հարաբերություններով»։
-
Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը մտել է պաշտոնական փուլ․ Մարուքյանի թեկնածությունը և ընդդիմության աջակցության հետ կապված կասկածները
Մայիս 17, 2025 13:52ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը նոր փուլ է մտել՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու նախկին պատգամավորների նախաձեռնությամբ, որով Էդմոն Մարուքյանը առաջադրվում է որպես վարչապետի թեկնածու։ Փաշինյանի նախկին համախոհներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը նախաձեռնել են այս ակցիան՝ խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթացի համար 36 ստորագրություն հավաքելու նպատակով։