Իրանն ու Հայաստանը կարևորում են համագործակցության ընդլայնումը և արտաքին ուժերի միջամտությանը դիմակայելը
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը և տարածաշրջանում օտարների ապակայունացնող դերակատարությանը դիմակայելը։
Ահմադյանը հանդիպման ժամանակ ասել է. «Պատմական, աշխարհագրական նմանությունները և ընդհանուր շահերը պահանջում են, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ընդլայնվեն առանց սահմանափակումների»: Նա հավելել է. «Թեհրանի և Երևանի համընդհանուր համագործակցությունը հօգուտ տարածաշրջանի խաղաղության և կայունության է, և ԻԻՀ թույլ չի տա թշնամիներին վնասել այդ հարաբերությունները»:
Նա նաև դրական է գնահատել երկու երկրների միջև շարունակական խորհրդակցությունները՝ մատնանշելով բոլոր համատեղ նախագծերի գործնական հետևողականության անհրաժեշտությունը։
Արմեն Գրիգորյանը նաև իր գոհունակությունը հայտնելով Թեհրան կատարած այցի կապակցությամբ, ասաց. «Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացումը կախված չէ օտարների կամքից, և երկու երկրները հաստատակամ են ընդլայնել համագործակցությունը»։
Անդրադառնալով Հայաստանում տնտեսական, ճանապարհաշինության և էներգետիկ նախագծերին Իրանի մասնավոր հատվածի մասնակցությանը, Գրիգորյանն ասաց. «Այս համագործակցությունները ճանապարհ կհարթեն տնտեսական փոխանակումների եռակի աճի համար»: