Քամալ Խարազին և Արմեն Գրիգորյանն անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը
(last modified Sun, 18 May 2025 13:44:21 GMT )
Մայիս 18, 2025 17:14 Asia/Tehran
  •  Քամալ Խարազին  և Արմեն Գրիգորյանն անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:

Հանդիպմանն Քամալ  Խարազին և  Արմեն Գրիգորյանն անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում Գրիգորյանն  և Խարազին  շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, պատրաստակամություն և հնարավորություններ զարգացնելու   Իրան - Հայաստան  հարաբերությունները: