Սա ոչ թե խաղաղության, Նիկոլ Փաշինյանի մասին փաստաթուղթ է. Ռոբերտ Քոչարյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i232742-Սա_ոչ_թե_խաղաղության_Նիկոլ_Փաշինյանի_մասին_փաստաթուղթ_է._Ռոբերտ_Քոչարյան
Պետք է հասնել ոչ թե ծնկաչոք, այլ արժանապատիվ խաղաղության։ Այդ մասին այսօր ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով գործող իշխանությունների նախաձեռնած խաղաղության գործընթացին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2025 07:25 Asia/Tehran
  • Սա ոչ թե խաղաղության, Նիկոլ Փաշինյանի մասին փաստաթուղթ է. Ռոբերտ Քոչարյան

Պետք է հասնել ոչ թե ծնկաչոք, այլ արժանապատիվ խաղաղության։ Այդ մասին այսօր ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով գործող իշխանությունների նախաձեռնած խաղաղության գործընթացին։

«Այդ փաստաթուղթը խաղաղության մասին չի լինելու, այլ մի փաստաթուղթ է Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինչպես պետք է իր քաղաքական ապագան շարունակի` անբովանդակ ու ավելի շատ ներքաղաքական նպատակներ հետապնդող»,– ընդգծեց նա։

Քոչարյանի համոզմամբ` այդ գործընթացից որևէ լուրջ բան չենք կարող ակնկալել, մանավանդ, երբ նայում ենք աշխարհաքաղաքական ենթատեքստում։

ՀՀ 2–րդ նախագահն այն կարծիքին է, որ պարտության սիմվոլ Փաշինյանը չի կարող խաղաղություն բերել։

Sputnik