-
Ամիր Աբդոլլահյան․ Իրանն աջակցում է Բալկանյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը
Մայիս 16, 2024 09:03ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, որ Իրանն աջակցում է Բալկաններում կայունության և անվտանգության ամրապնդմանը և այս տարածաշրջանի բոլոր էթնիկ խմբերի միջև համակեցությանը։
-
Իրանը կաջակցի Մալիին՝ արհեստական ինտելեկտի ոլորտում աշխատուժ պատրաստելու հարցում
Մայիս 16, 2024 08:20ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի փոխնախագահը հայտարարել է, որ Թեհրանը Մալիի հետ համագործակցում է արհեստական ինտելեկտի ոլորտում մասնագետներ պատրաստելու գործում, հավելելով․ «համագործակցությունը հիմք կդնի արհեստական ինտելեկտի ոլորտում գիտելիքների և փորձի փոխանակման համար»։
-
Վիետնամի հանրային անվտանգության նախարարը բարձր է գնահատել Իրանի առաջընթացը
Մայիս 16, 2024 07:58Վիետնամի հանրային անվտանգության նախարարը բարձր է գնահատել Իրանի առաջընթացը պաշտպանական, ռազմական, գիտական և արդյունաբերական ոլորտներում, ինչպես նաև դիմադրությունն ու կայունությունը պատժամիջոցների դեմ:
-
Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար. Մենք լավ բանակցություններ ենք վարել Հայաստանի հետ Արաքս գետի աղտոտվածությունը վերացնելու համար
Մայիս 15, 2024 14:15Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավարը Արաքս գետի աղտոտվածության մոնիտորինգի մասին ասել է. «Մենք գետն ամբողջությամբ մոնիտորինգ ենք անում, և աղտոտվածության մասին արծարծվող լուրերը ամենևին չեն համապատասխանում իրականությանը։ Իհարկե, այն ունի աղտոտվածություն, բայց դրանք չունեն այնպիսի վնասներ, որոնք նշվում են»։
-
Հնդկաստանի արտգործնախարարի պատասխանը ԱՄՆ-ի սպառնալիքներին. Չաբահարի համաձայնագիրը տարածաշրջանի շահերից է բխում
Մայիս 15, 2024 13:38Մեկ օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Հնդկաստանին սպառնաց պատժամիջոցներով Իրանի հետ 10-ամյա համաձայնագրի պատճառով՝ Իրանի հարավ-արևելքում Չաբահար նավահանգստի շահագործման վերաբերյալ, Հնդկաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ նախագիծը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին:
-
Ռուսաստանի պետական թանգարանի տնօրեն. Թեհրանի գրքի տոնավաճառը գրքի ամենամեծ տոնավաճառներից մեկն է աշխարհում
Մայիս 15, 2024 12:48Ռուս գրականության պատմության պետական թանգարանի տնօրենն ասել է. «Թեհրանի գրքի ցուցահանդեսը երբևէ տեսածս գրքի ամենամեծ ցուցահանդեսներից մեկն է»։
-
Ինչո՞ւ և ինչպե՞ս Իրանը փոխեց Կովկասում իր մոտեցումը
Մայիս 15, 2024 12:18Իրանի վերջին տարիների արտաքին քաղաքականությունը վկայում է այն մասին, որ երկիրն ավելի ուշադիր հայացքով է հետևում իր հյուսիսային հարևաններին։
-
Ռայիսի․ Աշխարհն այսօր ցանկանում է արդար համակարգի հաստատում
Մայիս 15, 2024 07:30ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է․ «Սիոնիստական ռեժիմի իրականացրած ոճրագործությունների պատճառով, աշխարհն այսօր արդար չի համարում իշխող համակարգը և ցանկանում է որ այն փոխվի ու դառնա համաշխարհային արդարություն ցանկացող համակարգ»։
-
Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը
Մայիս 14, 2024 14:15Իրանցի մեծ բանաստեղծ և էպոսագիր Հաքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսիի ծննդյան օրվան՝ մայիսի 14-ին (իրանական օրդիբեհեշթ ամսի 25-ին) ընդառաջ երեկ՝ երկուշաբթի, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում տեղի ունեցավ «Շահնամեն և պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը։
-
Ամիր Աբդոլլահյան. Չաբահար նավահանգստում Իրանի և Հնդկաստանի համագործակցությունը կընդլայնի տարածաշրջանի առևտրային հարաբերությունները
Մայիս 14, 2024 14:09Իրանի ԱԳ նախարարը Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստի տերմինալների վերազինման ու շահագործման, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքում համագործակցության ամրապնդման պայմանագրի կնքումը գնահատել է որպես շատ կարևոր հնարավորություն ընդլայնելու տարածաշրջանում Թեհրանի և Նյու Դելիի միջև առևտրային հարաբերությունների ծավալը, և հայտնեց Իրանի պատրաստակամությունը նպաստելու այս պայմանագրի կյանքի կոչմանը։