-
«Հեզբոլլահ»․ Նեթանյահուն ընտրական նպատակներով փորձում է սրել պատերազմը
Օգոստոս 16, 2026 10:58Լիբանանի «Հեզբոլլահը», դատապարտելով Լիբանանի հարավի դեմ Իսրայելի վերջին հարձակումները, հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուն ձգտում է սրել պատերազմը՝ իր քաղաքական դիրքերը ամրապնդելու և ընտրական նպատակներն իրականացնելու համար։
-
Իրանը և «Անսարալլահը» դատապարտել են Լիբանանում Իսրայելի հանցագործությունները
Օգոստոս 16, 2026 10:19Իրանը և Եմենի «Անսարալլահ» շարժումը դատապարտել են Լիբանանի հարավի դեմ Իսրայելի վերջին հարձակումները՝ ընդգծելով ագրեսիան դադարեցնելու և Լիբանանի՝ իր ինքնիշխանությունն ու ժողովրդին պաշտպանելու իրավունքի անհրաժեշտությունը։
-
Յահյա Սարի․ թիրախավորել ենք Ալ-Մուխա շրջանում Սաուդյան Արաբիային ենթակա ուժերին և նրանց սպառազինությունը
Օգոստոս 15, 2026 16:52Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ Եմենի զինված ուժերը երկրի հարավային հատվածում գտնվող Ալ-Մուխա շրջանում։հրթիռային հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիային ենթակա ուժերի և նրանց ռազմական տեխնիկայի ուղղությամբ։
-
Գազայի ուսանողները ավարտական արարողություն են անցկացրել ավերակների մեջ
Օգոստոս 15, 2026 15:59Չնայած Իսրայելի զինվորականների կողմից իրականացվող շարունակական շրջափակմանն ու անդադար ռմբակոծություններին՝ Գազայում մի խումբ շրջանավարտներ հավաքվել են ավերակների մեջ՝ նշելու իրենց ուսումնական ձեռքբերումները։
-
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հերքել է Եմենի վերաբերյալ ԱՄՆ-ի հակաիրանական և անհիմն մեղադրանքները
Օգոստոս 14, 2026 12:27ՄԱԿ-ում Իրանի դեսպան և ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Ղոլամհոսեյն Դարզին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի հերթական նախագահողին՝ հերքելով Եմենին վերաբերող Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ ներկայացուցչի կողմից ԻԻՀ հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները։
-
Հութիները կրկին հարձակվել են Սաուդյան Արաբիայի «Aramco» նավթավերամշակման գործարանի վրա
Օգոստոս 14, 2026 10:46Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը կրկին հարձակվել է Սաուդյան Արաբիայի հարավային Ջիզանի շրջանում գտնվող «Aramco» ընկերությաննավթավերամշակման գործարանի վրա։ Այս մասին հայտնում է SABA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրին:
-
Իսրայելական ռեժիմը շարունակում է հարձակումները Լիբանանի հարավի ուղղությամբ
Օգոստոս 13, 2026 16:45Իսրայելի ռեժիմի բանակը, շարունակելով հրադադարի համաձայնագրի խախտումները, օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին, ինչպես նաև պայթեցրել և հրկիզել մի շարք բնակելի տներ։
-
ՀԱՄԱՍ․ Իսրայելը փորձում է խափանել Գազայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը
Օգոստոս 13, 2026 11:35Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը, հայտարարել է, որ Իսրայելը փորձում է ձախողել միջնորդների ջանքերը՝ Գազայի հատվածում կայուն հրադադարի հաստատման շուրջ համաձայնության հասնելու համար։
-
Եմենը հրթիռակոծել է Ալ-Մուխա նավահանգիստը
Օգոստոս 12, 2026 17:29Լրատվական աղբյուրները հայտնել են Եմենի զինված ուժերի կողմից երկրի արևմուտքում գտնվող Ալ-Մուխա նավահանգստում Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումների դիրքերի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին։
-
Haaretz. Իսրայելը թաքցնում է 1700 պաղեստինցի զոհերի աճյունները՝ ապագա բանակցություններում օգտագործելու համար
Օգոստոս 11, 2026 16:03Իսրայելական Haaretz թերթը գրում է, որ Իսրայելի իշխանությունների վերահսկողության տակ է գտնվում շուրջ 1700 պաղեստինցի զոհերի աճյուն, և դրանք կարող են օգտագործվել որպես ճնշման միջոց ապագա բանակցություններում՝ իսրայելցի գերիների հետ հնարավոր փոխանակման շրջանակում։