Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում ՀՀ նորանշանակ դեսպանի հավատարմագրերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i101877-Բաշար_Ասադն_ընդունել_է_Սիրիայում_ՀՀ_նորանշանակ_դեսպանի_հավատարմագրերը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հավատարմագրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2018 14:22 Asia/Tehran
  • Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում ՀՀ նորանշանակ դեսպանի հավատարմագրերը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հավատարմագրերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սանա» գործակալությունը:

Նշվում է, որ Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում Հայաստանի և Վենեսուելայի նորանշանակ դեսպանների հավատարմագրերը, զրույց է ունեցել դեսպանների հետ, նրանց հաջողություն մաղթել իրենց առաքելությունը իրակակացնելու հարցում:

Դեսպանների ընդունելությունը կազմակերպվել է ընդունված արարողակարգերին համապատասխան:

times.am