ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը
(last modified Sat, 02 Apr 2016 13:41:49 GMT )
Ապրիլ 02, 2016 18:11 Asia/Tehran
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ( Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ջեյմս Ուորլիք՝ ԱՄՆ ու Պյեր Անդրե ՝ Ֆրանսիա ) լուրջ մտահոգություն են հայտնել ղարաբաղյան համակարտության գոտում շփման գծում հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումների կապակցությամբ։

« Մենք կոշտ դատապարտում ենք ուժի կիրառումը ու ցավակցում մարդկային անիմաստ կորուստների կապակցությամբ՝այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Համանախագահները կողմերին կոչ են անում դադարեցնել կրակը ու ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակը կայունացնելու համար։ Նրանք նորից վստահեցնում են , որ խաղաղ բանակցային լուծումը այլընտրանք չունի ու որ պատերազմը չի կարող լինել հակամարտությունը լուծելու միջոց»,- շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել հարավ-արեւելյան ու հյուսիս-արեւելյան ուղղություններով։ Ի թիվս այլ զինատեսակների՝ կիրառվել են նաեւ հրետանի, զրահատեխնիա ու օդուժ։ Զոհվել է 12-ամյա երեխա, երկուսն էլ վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 զրահամեքենա ու 2 անօդաչու սարք։

NEWS.am

2/4/2016

Պիտակ