Լիբանանի վարչապետը այցելելու է Հայաստան. Սաադ Հարիրին ընդունել է դեսպան Աթաբեկյանին
Փետրվար 20, 2019 05:13 Asia/Tehran
Փետրվարի 19-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիբանանի միջև առևտրա-տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը։
Երկուստեք նշվեց, որ առաջիկայում Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների առավել զարգացման համար։
Tert.am
Պիտակ