Էրդողանը խոսել է Թուրքիայի հայերի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i104612-Էրդողանը_խոսել_է_Թուրքիայի_հայերի_մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովի ժամանակ, խոսելով սիրիացի փախստականներից, անդրադարձել նաև Թուրքիայում բնակվող հայերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2019 10:29 Asia/Tehran
  • Էրդողանը խոսել է Թուրքիայի հայերի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովի ժամանակ, խոսելով սիրիացի փախստականներից, անդրադարձել նաև Թուրքիայում բնակվող հայերին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը  խոսելով սիրիացիների մասին, նշել է, որ ներկայումս Թուրքիայում են գտնվում 3,6 միլիոն սիրիացի փախստականներ, որոնց Թուրքիան չի պատրաստվում հետ ուղարկել:

Էրդողանը, Թուրքիայում բնակվող այլազգիներին անդրադառնալով, հիշատակել է նաև 100 հազար հայերին:

«Թուրքիայում մոտ 100 հազար հայ է ապրում, որոնցից 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Մյուսները քաղաքացի չեն, բայց մենք չենք պատրաստվում արտաքսել նաև նրանց»,-ասել է Թուրքիայի նախագահը:

 Armenpress.am