Կարո Փայլանը մասնակցել է Անիին նվիրված ցուցահանդեսին
Փետրվար 24, 2019 10:10 Asia/Tehran
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է Անիին նվիրված ցուցահանդեսին մասնակցելու մասին։
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Անկարայում մասնակցեցի Քարերի պոեզիա Անին» ցուցահանդեսի բացմանը։ Անին ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում ներառելու եւ պահպանելու գործում մեծ ավանդ ունեցող Օսման Քավալան բանտում լինելու պատճառով չկարողացավ ներկա լինել։ Այս երկիրը դավաճանում է իրեն լավություն արած հարազատ զավակներին»։
News.am
Պիտակ