Անտարկտիդայում ձևավորվում է չափերով Նյու Յորքից 2 անգամ մեծ սառցաբեկոր
Փետրվար 25, 2019 14:33 Asia/Tehran
Չափսերով Նյու Յորքից 2 անգամ մեծ, շուրջ 1700 կմ քառակուսի մակերեսով սառցաբեկորը առանձնանում է Անտարկտիդայում Բրանտ սառույցից՝ տեղեկացնում է NASA-ն։
«Բրանտ սառույցի կոտրվելը կհանգեցնի Նյու Յորքի տարածքից 2 անգամ մեծ սառցաբեկորի ձևավորման։ Հայտնի չէ, թե ինչպես դրա առանձնացումը կազդի հետագա գիտական հետազոտությունների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ճեղքերը առաջին անգամ նկատվել են 2016թ․ հոկտեմբերին։ Սառցաբեկորը կարող է ամենամեծը լինել վերջին հարյուրամյակում։ Բացառված չէ, որ դրա առանձնացումը կապակայունացնի սառցադաշտը՝ հարցի տակ դնելով դրա վրա տեղակայված «Հալլի» գիտական կայանի ապագան։
1in.am
Պիտակ