Անտարկտիդայում ձևավորվում է չափերով Նյու Յորքից 2 անգամ մեծ սառցաբեկոր
https://parstoday.ir/hy/news/armenia-i104811-Անտարկտիդայում_ձևավորվում_է_չափերով_Նյու_Յորքից_2_անգամ_մեծ_սառցաբեկոր
Չափսերով Նյու Յորքից 2 անգամ մեծ, շուրջ 1700 կմ քառակուսի մակերեսով սառցաբեկորը առանձնանում է Անտարկտիդայում Բրանտ սառույցից՝ տեղեկացնում է NASA-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2019 14:33 Asia/Tehran
  • Անտարկտիդայում ձևավորվում է չափերով Նյու Յորքից 2 անգամ մեծ սառցաբեկոր

Չափսերով Նյու Յորքից 2 անգամ մեծ, շուրջ 1700 կմ քառակուսի մակերեսով սառցաբեկորը առանձնանում է Անտարկտիդայում Բրանտ սառույցից՝ տեղեկացնում է NASA-ն։

«Բրանտ սառույցի կոտրվելը կհանգեցնի Նյու Յորքի տարածքից 2 անգամ մեծ սառցաբեկորի ձևավորման։ Հայտնի չէ, թե ինչպես դրա առանձնացումը կազդի հետագա գիտական հետազոտությունների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ճեղքերը առաջին անգամ նկատվել են 2016թ հոկտեմբերին։ Սառցաբեկորը կարող է ամենամեծը լինել վերջին հարյուրամյակում։ Բացառված չէ, որ դրա առանձնացումը կապակայունացնի սառցադաշտը՝ հարցի տակ դնելով դրա վրա տեղակայված «Հալլի» գիտական կայանի ապագան։

1in.am