Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից. Էրդողանի խորհրդական
https://parstoday.ir/hy/news/armenia-i104824-Հայաստանը_պետք_է_ներողություն_խնդրի_Ադրբեջանից._Էրդողանի_խորհրդական
Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի նկատմամբ 1915-ի իրադարձությունների հետ կապված պահանջներից և պատասխան տա ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ, անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA)) գործունեության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2019 05:13 Asia/Tehran
  • Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից. Էրդողանի խորհրդական

Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի նկատմամբ 1915-ի իրադարձությունների հետ կապված պահանջներից և պատասխան տա ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ, անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA)) գործունեության համար:

Այս մասին ադրբեջանական Trend-ին ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յալչին Թոփչուն:

Նրա խոսքով՝ հայերը «1915-ին Ռուսաստանի կայսրության օգնությամբ Անատոլիայում ոչնչացրել են քաղաքացիական բնակչությանը, մասնավորապես՝ Կարսում, Էրզրումում և Արդահանում»։

Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Թոփչուի խոսքով՝ Անկարան չի հավատում Երևանի անկեղծությանը: «Հնարավոր է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը այս կամ այն քայլին գնա, սակայն Հայաստանի անկեղծությանը հավատալը չափազանց լավատեսական կլինի: Ցավոք, պատմական փորձը ստիպում է նման եզրակացություն անել»,- ասել է նա:

Բացի այդ, Թուրքիայի նախագահի խորհրդականն ասել է, որ Հայաստանը «պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից՝ կատարած հանցագործությունների և տարածքների օկուպացման համար»:

1in.am