Թուրքիան իր առաջին կործանիչը կներկայացնի երեք տարուց
https://parstoday.ir/hy/news/armenia-i105013-Թուրքիան_իր_առաջին_կործանիչը_կներկայացնի_երեք_տարուց
Հինգերորդ սերնդի թուրքական կործանիչի առաջին թռիչքը կկայանա 2026 թվականին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2019 09:14 Asia/Tehran
  • Թուրքիան իր առաջին կործանիչը կներկայացնի երեք տարուց

Հինգերորդ սերնդի թուրքական կործանիչի առաջին թռիչքը կկայանա 2026 թվականին:

Դրա ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրել են բրիտանական պաշտպանական BAE Systems ընկերությունը և թուրքական Turkish Aerospace Industries ընկերությունը: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուատ Օքթայը:

Նա ասել է, որ կործանիչի շնորհանդեսը կկայանա 2023 թվականին, իսկ առաջին թռիչքը՝ 2026-ին: Օքթայի խոսքով, Թուրքիան ավելի քան 600 նախագիծ է իրագործելու պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում: Սեփական կործանիչի մշակմամբ երկիրը զբաղվում է 2011 թվականից:

times.am