Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող
https://parstoday.ir/hy/news/armenia-i105710-Հայաստանն_ընտրվել_է_ՄԱԿ_ի_Կանանց_կարգավիճակի_հարցերով_հանձնաժողովի_նախագահող
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2019 09:14 Asia/Tehran
  •  Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող:

Հայաստանն ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջանների նախագահող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

« Շնորհավորում եմ բոլորիս: Նստաշրջանը ՄԱԿ-ի երկրորդ ամենամեծ իրադարձությունն է Գլխավոր ասամբլեայից հետո: Հայաստանը հանձնաժողովի անդամ է ընտրվել 2019-2023 թթ ժամանակահատվածի համար»,- հայտնել է նա։

Armenpress.am