ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող քննարկմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i106212-ՀՀ_ԶՈՒ_պատվիրակությունը_մասնակցում_է_ՀԱՊԿ_միացյալ_շտաբում_անցկացվող_քննարկմանը
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող քննարկմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2019 14:31 Asia/Tehran
  • ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող քննարկմանը

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող քննարկմանը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներակ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում՝ ՀԱՊԿ միացյալ շտաբում, մասնակցում է «Մարտական եղբայրություն-2019» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում կայանալիք հետախուզական ստորաբաժանումների մարտավարամասնագիտական «Որոնում», օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Փոխգործակցություն», խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն», նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների «Էշելոն» հատուկ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման առաջին շտաբային բանակցություններին և փաստաթղթերի նախագծերի քննարկմանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

 Armenpress.am