Հայոց ցեղասպանության թեման պիտի Թուրքիայի մեջլիսում քննարկենք. Կարո Փայլան
https://parstoday.ir/hy/news/armenia-i106256-Հայոց_ցեղասպանության_թեման_պիտի_Թուրքիայի_մեջլիսում_քննարկենք._Կարո_Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության հետ կապված Ֆրանսիայի եւ Իտալի քայլերի հետ կապված Twitter–ում գրություն է արել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2019 04:30 Asia/Tehran
  • Հայոց ցեղասպանության թեման պիտի Թուրքիայի մեջլիսում քննարկենք. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության հետ կապված Ֆրանսիայի եւ Իտալի քայլերի հետ կապված Twitter–ում գրություն է արել։

Կարո Փայլանը գրել է. «Հայոց ցեղասպանությունը պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ–ի խորհրդարաններից եւ պետք է այն թեման դարձնենք այն երկրում, որտեղ որ այդ մեծ հանցանքը տեղի է ունեցել, այսինքն, Թուրքիայի խորհրդարանում»։

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 10-ին հրաման է ստորագրել ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին։

Իսկ ավելի վաղ Իտալիայի  խորհրդարանը սկսել է մի նախաձեռնություն, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հարցին միջազգային հնչեղություն տալ։

News.am